Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՅԴ-ն` ՀԱԿ-ին. զառանցանք է

ՀՅԴ-ն` ՀԱԿ-ին. զառանցանք է
12.06.2015 | 00:41

Այս շաբաթ ԱԺ քառօրյան շատ բուռն անցավ, «մենամարտում» էին ընդդիմադիրները, և միմյանց հասցեին ուղղված վիրավորանքներն այնտեղ հասան, որ հարցերը պարզելու համար ընտրվեց «դահլիճից դուրս» տարբերակը: Առիթը դաշնակցության համահեղինակությամբ ներկայացված «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխությունն էր, որի առնչությամբ էլ ընդդիմադիրներն սկսեցին իրար մեղադրել, թե ՀՅԴ-ն իշխանության հետ նույն խաղն է խաղում, ՀԱԿ-ին էլ համարեցին Հայաստանում կեղծված ընտրությունների անցկացման նախահայր: Ի վերջո, ինչո՞ւ է ընդդիմությունը իշխանության «ջրաղացին» ջուր լցնում, չի՞ կարողանում ընդհանուր հայտարարի գալ նույնիսկ հասարակ հարցերում՝ դիմեցինք ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:


-ՈՒրիշների փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց «Հանրաքվեի մասին» օրենքում մեր ներկայացրած փոփոխության նպատակը այն ընտրական օրենսգրքին համապատասխանեցնելն է,- ասաց պատգամավորը:
-Ինչո՞ւ ձեր ընդդիմադիր գործընկերները չհավատացին ՀՅԴ-ի ազնիվ մղումներին:
-Յուրաքանչյուր քաղաքական գործիչ ինքն է որոշում իր տակտիկան: Մենք մեր խնդիրն ունեինք, որը լուծեցինք: Հանրաքվե հնարավոր է անցկացնել արդեն նոր օրենքով:
-ՀԱԿ-ի համոզմամբ՝ ՀՅԴ-ն այս օրենքով իշխանության վերարտադրմանն է նպաստում:
-Զառանցանք է: Մոտենում է նոր ընտրական ցիկլը, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքնահաստատվելու, արևի տակ իր տեղն ունենալու խնդիր ունի: Սա նորմալ է: Մենք այնքա՜ն բաներ ենք տեսել:
-Նորմա՞լ է, երբ ընդդիմադիրները, իրենց հիմնական թիրախը` իշխանությունը, թողած, միմյանց դեմ են պայքարում:
-Դա նորմալ չէ, բայց սա առաջին դեպքը չէ: Մեր քաղաքական դաշտն այնպիսին է, որ «նորմալներից» չես կարող խուսափել:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ